«Ռուսական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», քանի որ գործարանի հանդեպ «Ռոսնեֆտի» հետաքրքրությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով. ռուսները պատրաստ էին գնել «Նաիրիտը» միայն այն դեպքում, եթե նրանց վաճառվեր նաև «Որոտանի» ՀէԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը։

Այս համատեքստում պատահական չէ, որ անցած տարեվերջից «Նաիրիտը» սնանկ ճանաչելու գործընթաց է սկսվել, իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունն անցած տարի նոյեմբերին նման հայցապահանջով դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ որպես այս ընկերության հասցե՝ նշված է. Իրանի Հանրապետություն, Թավրիզ, Ազատի փողոցը, և այս նույն հասցեում, ըստ «Հետքի», գրանցված էր «Նաիրիտի» դեմ հայց ներկայացնող մեկ այլ ընկերության՝ «Նումարդ թրեյդինգ» ՍՊԸ-ի իրավանախորդը՝ Esmaeil Motavalli Soufiani Traiding–ը։ 
Չի բացառվում, որ այս նորահայտ SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը նույնպես գրանցված լինի օֆշորում, և այս սնանկության պատմության հեղինակները լինեն նույն «մութ ուժերը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել