«Հրապարակը» գրում է.

«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, որը Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր, օրերս առաջարկվել է ազատման դիմում գրել:

Մանյա Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի ավագ դուստրն է, 2012 թվականի ապրիլին սպանված Կարեն Եսայանի հարսնացուն, որին ավելի ուշ առաջարկվեց դիմում գրել, քան Վարդանիկի մյուս մտերիմներին եւ ազգականներին` հարգելով նրա վիշտը:

Մանյա Ղուկասյանն իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով քաղաքապետ Սամվել Բալասանյանին դիմել է փետրվարի 6-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել