Lurer.com-ը գրում է.

Ինչպես ասում են, տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Ահա և Անի Լորակը բացահայտել է իր մեջ նաև դերասանական տաղանդ՝ խաղալով «Սաշկա» հեռուստասերիալում: Այս նորությամբ գեղեցկուհին կիսվել է Instagram-ի էջում՝ հրապարակելով նկարներ, որտեղ ներկայացնում է նկարահանման հրապարակում տեղի ունեցող աշխատանքները: Անիի հագին կաշվե տաբատ է, մոխրագույն բլուզ: Այս կերպարը երգչուհուն տալիս է ամենօրյա իդեալական տեսք:

««Սաշկա» հեռուստասերիալում նկարահանվում եմ մեծ հաճույքով: Սերիալում խաղացել եմ հենց այն դերը, որն իմ իսկական կերպարին շատ հոգեհարազատ է», - իր նկարներից մեկն Անին մեկնաբանել է այսպես:

Ани Лорак фото

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել