Որոշ պարզաբանումներ Կարմայի և
Վերամարմնավորման Օրենքների վերաբերյալ
Կութհումի
28 հունիսի, 2012 թ.
ԵՍ ԵՄ Կութհումին:
Այսօրվա մեր զրույցի թեման կրկին ձեր գիտակցությունը կլինի: Քանզի ներկայումս ձեզ համար չկա դրանից ավելի կարևոր բան: Ձեր գիտակցության միջոցով է, որ կա՛մ մոտենում եք Աստծուն, կա՛մ հեռանում եք Աստծուց: Այսպիսով, ձեր կյանքում ամեն ինչ որոշվում է ձեր գիտակցության մակարդակով:
Ուստի առանց շտապելու եկեք մտորե՛նք հավերժական թեմաների շուրջ:
Նախքան ձեզ այցի գալս, իմ մենաստանում ես զրուցել եմ Դեսպանորդի հետ: Եվ այդ զրույցի ընթացքում ես փորձում էի հասկանալ, թե ինչպես ավելի լավ կլինի ձեր գիտակցությանը հասցնել այն խնդիրները, որոնք օրախնդիր հարցեր են դարձել մարմնավորված մարդկության համար: Եվ գիտե՞ք, ես զարմանքով նկատեցի, որ բոլոր այն գիտելիքներն ու ըմբռնումները, որոնք անհրաժեշտ է հացնել ձեզ, մենք արդեն տվել ենք այն թելադրություններով, որոնք, պարբերաբար և ընդհատումներով, այս վերջին ութ տարիների ընթացքում ձեզ ենք փոխանցել մեր Դեսպանորդի միջոցով:
Արդեն ասվածին ոչինչ չունեմ ավելացնելու:
Եվ միայն այն բանի համար, որ օգտագործեմ ընձեռնված Աստվածային հնարավորությունը և շարունակեմ այսօրվա զրույցը՝ ես կկրկնեմ որոշ ճշմարտություններ ձեզ համար՝ ձեզ, որ մոտեցել եք, որպեսզի ծանոթանաք այսօրվա Ուղերձի բովանդակությանը:
Մերթ ընդ մերթ ես գալիս եմ, և մեր զրույցները հիշեցնում են այնպիսի տեսարան, կարծես նրբագույն գործիքներով՝ ունելիով ու բզով, փորձում եմ գտնել ու ցույց տալ ձեզ այն նուրբ պրոցեսները, որոնք ընթանում են ձեր գիտակցության մեջ: Քայլ առ քայլ ես ցույց եմ տալիս ձեզ, թե ինչպես պետք է վարվեք այս կամ այն իրավիճակում, որ կարողանաք պահպանել ձեր ներսի Աստծո մասնիկը և դրա հետ անմիջական կապ հաստատեք:
Եվ մեծ է լինում իմ զարմանքը, երբ մեր զրույցներից հետո դուք ձեր էությունը տրամադրում եք մի ամբողջ բեռնատար լիքը անկատարությունների՝ ներառյալ հեռուստացույցն ու զանգվածային խրախճանքներին ձեր մասնակցելը:
Կարո՞ղ եք պատկերացնել, թե զանգվածային գիտակցության ինչպիսի՜ ահռելի աղբակույտ եք ընդունում ձեր ենթագիտակցության մեջ, երբ մասնակցում եք անորակ երաժշտությամբ ու ցածր թրթիռներով լի զանգվածային միջոցառումներին, որոնց հավելվում է նաև խորոված մսի ու ալկոհոլի հոտը:
Մեր վարած զրույցները և հեռուստացույցի ու մարդկանց հոծ զանգվածների հետ անցկացրած ձեր ժամանցային զվարճանքներն իրարից խիստ տարբեր կշռային կատեգորիաների պատկանող բաներ են: Եվ դուք պետք է մեկընդմիշտ կողմնորոշվեք և որոշում կայացնեք, թե ո՞ր ուղղությամբ եք մտադիր գնալ՝ դեպի Աստվածային գիտակցության գագա՞թը, թե՞ դեպի պատմության աղբանոցը:
Ո՜չ, ես չեմ կարող ձեզ ինչ-որ բան արգելել, ձեզ զրկել ձեր զվարճանքներից կամ ձեր սիրելի կապվածություններից որևէ մեկից:: Միայն ինքնե՛րդ կարող եք որոշում կայացնել և գործել դրան համապատասխան: Իմ խնդիրն է՝ ձեզ պարզապես գիտելիք և ըմբռնում տալ այն մասին, թե ի՞նչ կկատարվի ձեզ հետ թե մեկ և թե մյուս դեպքերում:
Նկատի՛ ունեցեք. ես ձեզ չեմ ահաբեկում և որևէ բռնության չեմ դիմում: Մենք պարզապես խաղաղ զրուցում ենք, և ես ձեզ բացատրում եմ ձեր արարքների հետևանքները:
Մեր ուսուցման գլխավոր անկյունաքարերից են Կարմայի Օրենքը և Վերամարմնավորումների Օրենքը: Քանզի մնացած ամեն ինչը սոսկ Ուսմունքի այդ երկու հիմնարար դրույթների հետևանքներն են:
Օրինակ՝ ոչ ոք վեր չի կենա ու ձեզ արգելի, որ կամայականորեն տնօրինեք ձեր սեքսուալ էներգիան: Դուք կարող եք ուզածներիդ չափ չարաշահել այն: Բայց պետք է հասկանաք, որ որքան շատ շռայլեք ձեր սեքսուալ կարողությունը, այնքան ավելի քիչ էներգիա կմնա ձեզ, որպեսզի շարունակեք ձեր էվոլյուցիան. այնքան ավելի թույլ կլինի ձեր սերունդը, եթե այն ընդհանրապես լինի, և այնքան ավելի շատ հիվանդություններով կծանրաբեռնեք ձեզ ու ձեր մերձավոր ազգականներին:
Ի վերջո, ինչի՞ դա կհանգեցնի՝ միայն հետընթացի և այլասերման: Եվ ընդամենը մի քանի սերնդից հետո ձեր ընտանիքն ու ձեր տոհմը հասարակության առողջ բջջից կվերածվեն ընկեցիկ ու հիվանդ մարդկանց խմբի, որոնք ունակ չեն լինի հետագա էվոլյուցիայի:
Իսկ եթե ուզում եք, որ ձեր տոհմը բարգավաճի, և դուք էլ մինչև ձեր կյանքի ավարտը հրաշալի առողջություն ունենաք, ապա ձեզ կվիճակվի զսպվածություն ու մաքրակյացություն պահպանել սեքսի բնագավառում: Ինչպես տեսնում եք, ես ոչինչ չեմ հորինում, այլ պարզապես ձեզ տրամաբանորեն բացատրում եմ Կարմայի կամ հատուցման Օրենքի գործողությունը:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://khachik-aper.blogspot.com/2012/06/blog-post_4138.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



