Ուղիղ հինգ տարի առաջ սպանվեց Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաևը: Այսպիսի ազդեցիկ ֆիգուրի սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց երկրում, սակայն մինչև օրս նրա սպանության մեղավորները շրջում են ազատության մեջ: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա սպանվել է արտաքին ուժերի կողմից, ինչին, իհարկե, դժվար է հավատալ, քանի որ Ռզաևի սպանության օրերին այն ժամանակվա պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երկրում չէր, և անգամ նրա հուղարկավորության ժամանակ ներկա չգտնվեց: Աբիևի տարօրինակ պահվածքը թույլ է տալիս ենթադրել, որ Ռաիլ Ռզաևը սպանվել է երկրի ներսում ընթացող ներկլանային պայքարի արդյունքում: Քրեական գործի արդյունքում ձերբակալվել են միայն գեներալին հարազատներն ու նրա մոտիկ մարդիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել