1in.am-ը գրում է.
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի 5 երկրպագուներ ֆրանսիական դատարանի որոշմամբ ստացել են 1 եվրո փոխհատուցում երգչի մահվան պատճառով կրած էմոցիոնալ վնասի համար: Այս մասին հայտնում է Interfaxը-ը:
Ընդհանուր առմամբ դատարան էին ստացվել հայցեր Ջեքսոնի 34 երկրպագուներից: Դրանք բոլորը հասցեագրված են եղել բժիշկ Կոնրադ Մյուրեյին, ով 2011-2013 թվականներին պատիժ է կրել փոփ աստղի չկանխամտածված սպանության համար:
Օռլեան քաղաքի դատարանի որոշմամբ՝ 5 երկրպագուներ կարողացել են ապացուցել իրենց էմոցիոնալ տառապանքները: Հայցվորների փաստաբանի խոսքով՝ սա նման առաջին դեպքն է համաշխարհային դատական պրակտիկայում:
Հիշեցնենք, որ Ջեքսոնը մահացել է 2009-ի հունիսի 25-ին՝ 50 տարեկանում, ուժեղ ցավազրկող պրոպոֆոլ դեղամիջոցի գերդոզավորման հետևանքով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_250363.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



