Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն Atlantic Cup ընկերական մրցաշարում «Միդտյուլանդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) նշել է.

«Կարծում եմ` նման խաղն առաջնությանը պատրաստվելու համար լավ բաղադրիչ է: Ներկայումս վաղ է խոսել մեր թիմի տակտիկական սխեմաներում լուրջ փոփոխությունների մասին: Նման խաղերում մարզիչներն ունեն փորձարկումների հնարավորություն, և մենք պետք է օգտվենք դրանից: Ինչ վերաբերում է վնասվածքից հետո իմ ադապտացմանը, ապա, ինչպես արդեն տեսնում եք, դուրս եմ գալիս խաղադաշտ: Շարունակում եմ աշխատել և շուտով ավելի շատ կխաղամ»,-Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sportbox-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել