Հայ հաքերական տարբեր խմբավորումներ, որոնց գործունեությունն առավել բեղուն է դարձել հատկապես 2013-ից սկսած, այս անգամ խափանել են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը: Ինչպես գիտենք, սովորաբար հայ հաքերների զոհն են դառնում ադրբեջանական կառավարական կայքերը, այս անգամ հերթը լրատվական դաշտինն է: 

Հետաքրքիր է այն, որ խափանման գործընթացը կայացել է 2014-ի փետրվարի 6-ին, երբ haqqin.az-ը ոչ թե դադարել է գործել, այլ կայքում հայտնվել են երկու հրապարակում, լինկերը՝ ստորև:



Ինչպես տեսնում ենք, մեկն անմիջականորեն խոսում է այն մասին, որ կայքը խափանված է :) Իսկ մյուսը, որ պաշտոնապես հաստատվել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստամոքսի քաղցկեղ ունի:

Առավել ուշագրավ է այն, որ այսօր՝ փետրվարի 9-ին, այս երկու հրապարակումներն էլ կայքում ակտիվ էին և առկա: Ստացվում է՝ ադրբեջանցիներն այնքան անուշադիր են, որ նույնիսկ չեն էլ նկատել կամ էլ նկատել են, չեն կարողանում հեռացնել: Առաջին տարբերակը թերևս ավելի մոտ է իրականությանը:

Եվ ահա փետրվարի 11-ի երեկոյան վերջապես մարդիկ մի բան կասկածեցին :)))

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա, ամենայն հավանականությանբ, երկրորդ դեպքն է, երբ հայ հաքերները խափանում են haqqin.az-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել