Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը մարտի 2-ի լուսաբացը կդիմավորեն Մյասնիկյանի արձանի մոտ:

Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը, որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել են 2008-ին:

«Այսպիսով հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին և պայքարին»,- գրել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել