«Կառավարությունը մտադիր է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները։ Գործադիր իշխանությունը մտադիր է ստեղծել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որը տեղակայվելու է Պոլիտեխնիկին պատկանող այդ տարածքում։

Ավելին, կառավարության վաղվա նիստում ընդգրկված է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր ճանաչելու հարցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել