««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի կողմից ստեղծվելիք Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը պաշտոնապես գրանցման հետ կապված խնդիրներ ունի։

Բանն այն է, որ պետռեգիստրը դեռևս չի գրանցել կուսակցությունը՝ պատճառաբանելով թե փաստաթղթերում թերություններ կան։ Լ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետռեգիստրում ինքը պարզել է, որ ամեն ինչ պատրաստ է. «Ուղղակի այնտեղ մի քանի բլանկային բաներ պետք է լրացնենք՝ վարչության տվյալներով անձնագրերով ստորագրություններով, որը մենք նախօրոք չէինք պատրաստել։ Մեկ-երկու օրվա ընթացքում կներկայացնենք պետռեգիստր»։

Պատգամավորը նշեց, որ հույս ունի, թե պետռեգիստրը դրանից հետո որևէ այլ խնդիր չի առաջացնի՝ կուսակցության գրանցման հետ կապված. «Ես կարծում եմ, որ իրավական ոչ մի հիմք չունեն կուսակցությունը չգրանցելու, եթե նման բան լինի, մենք էլ ունենք մեր քայլերը, որը կփորձենք անել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել