Երեկ մեծ աղմուկ բարձրացավ,որ հայաստանյան կինոթատրոններից մեկը ցուցադրելու է դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը: Մի մեծ անբավարավածների խմբի ոռնոցների, ճիչերի ու բարձրացրած աղմուկի հետևանքով կինոթատրոնը չի ցուցադրի ֆիլմը: Անձմաբ մոտեցա տոմսարկղին և վաճառողուհին ասաց,որ իրենց ասել են ֆիլմը չի լինելու,մենք այդ ֆիլմը չենք ցուցադրելու,իսկ երբ հարցրեցի պատճառը,ասաց որ իրենք տեղյակ չեն: Դե ինչ արած չտես մեռնում են էլի մերոնք: Էդ ֆիլմին վաղուց սպասողները զրկվեցին ֆիլմը դիտելու հնարավորությունից: Ափսոս...: Իսկ մյուսներին լավ առաջարկ ունեմ վայելեք ձեր ազգային մաքուր ու անարատ սերիալները, մեկ էլ ցնցող կատակերգությունները, դրանք էլ հո ձեզ համար են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել