Ասում են, օպերայի բեմադրիչի գլխավոր խնդիրն է` անել այնպես, որ երաժշտությունը ոչ մեկին չխանգարի: Երեկ դա ստացվեց: Հիմա ավելի լուրջ: Ընդդեմ պարտադիր կուտակայինի կազմակերպած բողոքի ակցիան խոսում է այս կոլեկտիվի սկզբունքայնության ու միասնականության մասին: Ակնհայտ է, որ ձեռնարկը հաջողվեց, քանի որ արձագանքն ու օգտակար գործողության գործակիցը գրեթե համեմատական է «Դեմ եմ» շարժման նախաձեռնություններին: Բայց ի՞նչ ունեցանք վերջնարդյունքում: «Օլիմպիական» հիասթափություն, քանի որ մշակույթը ստիպված եղավ ճաշակել «պարտադրանքի» պտուղները, տհաճ զգացողություն` բոլորը իմացան, թե ինչ ցածր աշխատավարձ են ստանում թատրոնի աշխատակիցները և ինչ կարևոր են նրանց համար պահված գումարները, ինչպես նաև խոցված արժանապատվություն. դրսի չուզողները օն-լայն «արձագանքեցին» և աշխարհահռչակ «Անուշ»-ը հոլովեցին в выгодном для них свете:
P.S. Կոլեկտիվը, այդուհանդերձ, պարտք է հանդիսատեսին. վերջիններս տոմս են գնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/580990548655943?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել