1in.am-ը գրում է.
Ամերիկյան դատարանը պաշտոնաթող ամերիկացի զինծառայողին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ ձևացած FBI-ի գործակալներին գաղտնի տեղեկություն փոխանցելու փորձի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Վիրջինիայի բնակիչ Ռոբեր Պատրիկ Հոֆմանն ավելի քան 20 տարի գտնվել է զինվորական ծառայության մեջ և հասանելիություն ունեցել գաղտնի տեղեկություններին: Քննության տվյալներով՝ նա ազգային անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկությունների փոխանցման փորձն արել է 2012-ի հոկտեմբերի 21-ին: 2013-ի օգոստոսին դատարանը Հոֆմանին մեղավոր է ճանաչել:
Գործակալությունը հիշեցնում է, որ առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն Նորֆոլկ քաղաքի դաշնային դատարանը նրան ազատազրկել է 30 տարով:



