Աշխարհահռչակ երգչուհի, կինոդերասանուհի Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն­ը շաբաթ օրը 48 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն: Մահվան պատճառները դեռ չեն հրապարակվում:
Երգչուհու մարմինը առանց բռնության հետքերի գտել են Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում:

Մահվան կապակցությամբ սկսված է հետաքննություն...
Ավելի վաղ խոսակցություններ էիր ընթանում այն մասին, որ "աստղը" թմրանյութերի օգտագործման խնդիրներ է ունեցել, ինչը երգչուհին հերքում էր:
Ուիթնի Հյուսթոն­ը երգում էր "Սոուլ" և "Ռիթմ-Էնդ-Բլյուզ" ոճերում:
Աշխարհի ամենահզոր ձայներից մեկը: Նա րանցվել է Գինեսի գրքում, որպես աշխարհում թվով ամենաշատ երաժշտական մրացանակակիր, այդ թվում 6 Grammy,15 Billboard Music Awards, 21 American Music Awards և 2 Emmy.
Ամբողջ աշխարհում վաճառվել է երգչուհու երգերի շուրջ 170 միլիոն ձայնագրություն, նրանցից շուրջ 55 միլիոնը Միացյալ Նահանգներում:
Rolling Stone ամսագիրը Հյուսթոնին ներառել է 100 համաշխարհային հզորագույն կատարողների ցուցակում:

Ցավակցում եմ ամբողջ աշխարհին. նման կորստի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել