Երևանը Ռուսաստանին խնդրում է դյուրացնել վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար. «Известия»168.am-ը գրում է.

Ռուսական «Известия» պարբերականը գրում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշեւին` Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու խնդրանքով:  Նպատակը Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային ներգաղթյալների գտնվելու պայմանների դյուրացումն է` պայմանավորված Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքով: Խոսքը հունվարի 1 –ից Ռուսաստանում ուժի մեջ մտած վիզային ռեժիմի եւ  օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում մեկանգամյա   գտնվելու առավելագույն ժամկետն  90 օր սահմանելու մասին է: Սա վերաբերում է Ռուսաստանում գտնվող  մոտ 2 մլն հայերին: «Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն  դրանում հաշվի չեն առնվել Երեւանի եւ Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարեւոր նրբերանգներ»,-ասվում է Ա. Բաղդասարյանի նամակում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել