Նոր մի հեռուստահաղորդման մեջ լսեցի, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը դիմել է քաղաքապետարանին՝ եկեղեցուն բանեռային տարածք տրամադրելու համար: Այդ բանեռների վրա պետք է մեջբերվեն տողեր Աստվածաշնչից: Ենթադրում եմ, որ այդ բանեռների վրա պետք է մեջբերվի նորկտակարանյան (Մատթ. 19: 24; Մարկ. 10: 25; Ղուկ. 18: 25) «Ավելի հեշտ ուղտը ասեղի ծակով կանցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու Արքայությունը կմտնի»-ն: Կամ «...եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր, և երկնքում գանձեր կունենաս...»-ը: Չլինի թե բենթլիներն ու մյուս ջիփերը վաճառքի են հանվելու ու գոյացած գումարները բաժանվելու են աղքատներին... Մեղա-մեղա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10151963644817199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել