ՀՆՔՄԿ- պաշտոնական
Այսօր այցելեցի Երևանի քաղաքապետարան և Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության անունից դիմում հանձնեցի Տարոն Մարգարյանի անունով: Դիմումում կրկին բարձրացված էր Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման հարցը: Բոլորիս է հայտնի, որ տրանսպորտի սակագնի թանկացումից և կասեցումից հետո Երևանի քաղաքապետի ղեկավարությամբ ձևավորվեց հատուկ հանձնաժողով, որը պիտի զբաղվեր տրանսպորտային հիմնախնդիրների լուծմամբ: Հանձնաժողովի ձևավորումից անցել է շուրջ 4 ամիս, սակայն որևէ կոնկրետ քայլ կամ արդյունք մենք չենք տեսել այդ հանձնաժողովից: Նախապես իմանալով, որ այս ամիս կայանալու է այդ հանձնաժողովի հերթական նիստը, պահանջել եմ ներկա գտնվել և հասկանալ, թե ինչով է զբաղվում այդ հանձնաժողովը արդեն 4 ամիս: Այս ամիսների ընթացքում զրուցել եմ տարբեր երթուղայինների վարորդների հետ և պարզել, որ վարորդների օրական շահույթը կազմում է 25000-30000: Կան տրանսպորտային գծեր, որտեղ վարորդները ստանում են ամսական 100000-120000դրամ կայուն աշխատավարձ և կան գծեր, որտեղ վարորդները իրենց օրական շահույթի գրեթե 90%-ը տալիս է գծատերերին, իսկ մնացած 10%-ը մնում է իրենց, այսինքն միջին հաշվարկով յուրաքանչյուր գծատիրոջը միջինը 20000դրամ շահույթ է մնում օրական, որը ամսական կտրվածքով կազմում է 600000դրամ: Կարծում եմ՝ սա նորմալ թիվ է իրենից կազմում և դուրս է գալիս, որ 100դրամ վճարը, որ մենք վճարում ենք այս ահավոր վիճակում գտնվող տրանսպորտին, մի բան էլ գերշահույթ է ապահովում գծատերերին: Ես այս հարցը բարձրացրել եմ արդեն մի քանի անգամ և առաջարկել եմ լուծումները նույնիսկ, բացի այդ նշել էի, որ եթե 4 ամսվա ընթացքում Տարոն Մարգարյանը այս հարցը չկարգավորեց, ստիպված եմ լինելու պահանջել իր հրաժարականը. մարտի 15-ին 4 ամիսը լռանում է: Եթե մայրաքաղաքի քաղաքապետը, ով 2 տարում թեկնածուական է պաշտպանում, սակայն տրանսպորտային լուրջ հիմնախնդրի լուծումը տեսնում է 5 տարում, ապա նման մարդը իրավունք չունի ղեկավարել քաղաքը, քանզի քաղաքի լուրջ հիմնախնդիրները թողած, զբաղված է լոկ կոսմետիկ բարեփոխումներով և հանցագործների պաշտպանությամբ թեկնածուական թեզ պաշտպանելով՝ Երևանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները թեմայով, որի մեջ տրանսպորտային հիմնախնդիրը պետք է առաջնային լիներ: