Ժամանակակից նորաձև աղջկա պահարանն անհնար է պատկերացնել առանց նորաձև տաբատների: Դիզայներները գարուն-ամառ 2012 հավաքածուի մի քանի տեսակ են առաջարկում:
Սև տաբատ` սա շատ ունիվերսահ հագուստ է, որի շնորհիվ կարելի է ստանալ ամենատարբեր կերպարները: Այս ամառ նորաձև են նեղ և շատ լայն սև տաբատները, նրանք չպետք է ամբողջովին ծակեն ոտքը:
Սպիտակ գույն` սա ամառվա և տաքության գույնն է: Սպիտակ գույնը ակտուալ է լինելու այս ամառ: Իսկ ինչ վերաբերում է տաբատներին, ապա պետք է կրել նեղ կաբրիներ` շիֆոնից, ատլասից և բամբակից:
Վառ գույներ` եթե սիրում եք ուշադրություն գրավել և միշտ լինել ուշադրության կենտրոնում, ապա այս ամառ Ձեզ օգնության են գալիս վառ և գունավոր տաբատները: Դրանք կարող են լինել և միատոն, և ծաղկավոր, և նեղ, և լայն, այս բոլոր մոդելներն այս ամառ շատ նորաձև են:Իսկ եթե դուք կարծում եք, որ վառ գույնը Ձեզ համար չէ և այն շատ է արտահայտիչ` ապա կրեք այն մուգ վերնազգեստի հետ, բայց չմոռանաք գունավոր աքսեսուարների մասին: