Ամեն անգամ դիտելով որևէ դատաքննության տեսանյութ, տեսնելով դատական նիստերի դահլիճում հավաքված մարդականց հայացքները, կողմերի ջանքերը դատարանին իրենց կարծիքները հաոզելու հարցում, համոզվում եմ, որ դատական նիստերի դահլիճի մթնոլորտը կապված դատարանի նկատմամբ հավատի մասին ամենևին չի համապատասխանում այն պնդումներին, որոնք ամենատարբեր հրապարակային հարթակներում տեսնում ենք գործով պարտվող կողմերից: Կարծում եմ բնական է, որ արդարադատության հասնելով հաղթող կողմը լուռ անցնում է իր առօրյա գործերին, իր առօրյա պարտականությունների կատարմանը: Իսկ հաղթող կողմի փաստաբանը, եթե այն ներգրավված է գործում, անմիջապես անցնում է հաջորդ դատական գործին ու կրկին հասնում հերթական հաջողությանը: Ի վերջո, երբ ուսումնասիրում եմ արդարացումների վերաբերյալ վերջին շրջանում մամուլում հաճախ լուսաբանվող դատական գործերին, պարզվում է, որ այդ գործերը չեն ստացել հանրային հնչեղություն: Դրանց մասին չենք էլ լսել նախկինում: Հարց է ծագում, ինչո՞ւ... հետո պարզ է դառնում, որ այն գործերը, որոնցով փաստաբանները վստահ են եղել, որ կհասնեն արդարացման դատավճռի, դրանք չեն հանրայնացրել, իհարկե իմաստ չկար դրանք հանրայանցնելու: Այդ դեպքում ստացվում է, որ դատարաններին հավատացել են: Իսկ ո՞ր գործերն են հանրայնացվում... կարծում եմ պատասխանն առավել քան պարզ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/10200593065827449?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել