1in.am-ը գրում է.
Գարեջրի գերմանական բաղադրատոմսը կարող են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում: Գրեթե 5 հազար տարի առաջ Բավարիայում ստեղծվեց Գարեջրի մաքրության մասին օրենքը, որը կոչվում է Ռայնխայտսգեբոտ:
Այդ օրենքի համաձայն՝ ըմպելիքը հնարավոր է պատրաստել միայն 4 բաղադրիչներից՝ ջուր, թթխմոր, գայլուկ ու գարի:
Օրենքն ընդունվել էր ըմպելիքի մեջ վտանգավոր նյութեր ավելացնելը գարեջրագործներին արգելելու համար: Դարեր շարունակ գերմանացի գարեջրագործները չեն շեղվել կանոններից:
Գերմանիայի գարեջրագործների ֆեդերացիան պնդում է, որ երկրում գրանցված է գարեջրի 1300 արտադրող, որոնք Մաքրության մասին օրենքի շրջանակում պատրաստում են գարեջրի 5 հազար տեսակ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընտրություն է կատարելու դաշնային հողերի գարեջրի պահպանման բաղադրատոմսերի ավելի քան 30 առաջարկներից:
Գերմանացիները հուսով են, որ Մաքրության մասին օրենքը կներառվի Համաշխարհային ժառանգության ցանկում մինչ 2016 թվականը: