Սուտ հոգեբանների, ինքնալայքին դեմ արտահայտվողների և էլի մի քանիսի իզուր մտահոգությունը «ֆեսյտարածքի կործանման մասին»:
Ինչն է նյարդայնացնում ինձ, երբ սկսում են մեծ-մեծ մտքեր արտահայտել Ֆեյսբուքի մասին ու փոքր տոկոսներին հատուկ սիմպտոմները պրոյեկտել բոլորի վրա. ո՞վ ասաց, որ մենք ձեր չափ չենք հասկանում՝ որտեղ STOP սեղմել.
1. Երբ որ «բարձր ուղեղի տեր» մարդիկ սկսում են զարմանալ, թե ինչպես «փոքրուղեղ մարդիկ» կարող են Ֆեյսբուքում անցկացնել շատ ժամանակ, բայց իրենք էլ ամբողջ օրն էս տարածքի «պատերի տակ են ֆռֆռում»
2. Երբ պարապ հոգեբանները մտահոգվում են իրականության և վիրտուալի սահմանը խախտելու մեջ. էլ չեն ասում, որ իրենք վաղո՜ւց դա խախտել են
3. Երբ անվաստակ վաստակ ունեցող ինչ-որ լուսատտիկ աստղեր անզարմանք զարմանքով նշում են, թե ինչպես կարող է մարդ իր նկարները դնել....իրեն ցուցադրել. շատ հետաքրքիր է, իսկ դուք ո՞ւմ եք ցուցադրում բեմի վրա...
4. Երբ վիրտուալ աշխարհից «յանըմ» հասկացող ֆեյսօգտատերերը ահավոր վատ են զգում ինքնալայքերից. իրենց թվում է՝ մենք իրենց չափ խելք չունենք էլի, որ անհամեստորեն լայք ենք սեղմում. հատուկ այդ «հասկացողների» համար՝ ինքնալայքի նպատակը նա չէ, որ մեր մտքերը մեզ շա՜տ են դուր գալիս, այլ այն, որ հայտնվի նյուզֆիդում, քանի որ եթե դուք էլ մի բան գրում եք, չեք գրում, չէ՞, ձեզ համար, գրում եք, որ ընկերները տեսնեն, ուրեմն դա հերթական մեթոդն է, ու Ցուկին ձեր չափ խելք ուներ, որ էդ անտեր կոճակը ձեր ստատուսի տակ էլ է դրել....
5. «Ֆեյսբուքը դարձել է օդնակլասնիկի» ասողների համար՝ Ձեր մասին շա՜տ մեծ կարծիք ունեք, ու հերիք է այդ միտքը ստատուսեք՝ դրանից Դուք ավելի լավը չեք դառնում ու Ձեր որակը չի բարձրանում. քո հասարակությունն է՝ ֆեյսում, օդնոյում, թե գազելում կամ բակում. սա ենք...
Շարունակելի...