Արևմուտքում մեծ-մեծ կոնֆերանսներ են անում ու խոսում են բնապահպանության մասին: Նույնիսկ մի գիրք կա, որը ներկել են կարմիր գույնով ու մեջն են անցկացնում անհետացող կենդանիների ու բույսերի տեսակները: Էտ մեծ ժողովների ժամանակ ասում են, որ կենդանիները մեր եղբայրներն են: Շանը սատկացնելու համար մարդկանց են դատի տալիս: Ի՜նչ բարի, կենդանասեր հասարակություն կա այնտեղ, չէ՞ք պատկերացնի: Մի դեպք պատմեմ պատկերացրեք: Կոպենհագնի գազանանոցում երեխաների աչքի առջև սատկացրել են ու առյուծների կեր են դարձրել շատ առողջ մի ընձուղտի: Հետո էս շաաատ կենդանասեր մարդիկ երեխաներից պետք է սովորեցնե՞ն, որ կենդանիները մեր բարեկամներն են: Ստացվում է, որ բարեկամներին կարելի է մորթել ու կերակուր դարձնել: 
Խոսելը, գրանտներ բաժանելը, բնապահպանական ֆուրոր անելը մեկ բան է, այդ խոսացածին հետևելը մեկ այլ բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել