Ես չեմ հասկանում, թե Նեմեցը խի ա հավաքականի տղերքի վրա լրագրողների ցեխ շպրտում: Նախ համաձայն չեմ, որ Մովսիսյանը Մանուչարյանից թույլ ա իրա որակներով: Բայց մյուս կողմից էս էլ որերորդ անգամ Նեմեցը նախշում ա տղերքից մեկին,էս դեպքում Էդգարին. իբր վախկոտ ա, ուղեղի հետ խնդիր ունի: Երեւի մտածում ա, որ էդ ֆուտբոլիստը իրանից վախենալու ա, ու չի ասելու էս ինչ ես դուրս տալիս, մարդուն վիրավորելը էս արարածի մեջ ի ծնե սրսկել են ոնց որ: Դրանից հետո ուզում ա բարոյահոգեբանական մթնոլորտը լավ լինի: Մինասյանի բախչեն քար ա գցում, տղերքին համեմատականի վրա ա դնում, ուժեղ-թույլ ա որոշում, հետո էլ թե՝ սենց-սենց: վախտին դու չէիր, որ Բետեին, Լոմբեին ու Նդումբուկին դավաճան-մավաճան հանեցիր, հիմա ընկել ես փոսը, Բետեին հետ ես կանչում...... մարդ խոսալուց առաջ, պիտի մտածի, չնայած Նեմեցները (չշփոթել գերմանացիների հետ) բնազդներով են գործում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել