«Բրաբիոն Ֆլորա» սերվիսի նկատմամբ դատական գործ է սկսվել` համակարգչային պիրատական ծրագրերի օգտագործման համար: Սա Հայաստանում գրանցված առաջին դատական գործն է համակարգչային ոչ օրինական կամ պիրատական ծրագրերի օգտագործման համար: «Բրաբիոն Ֆլորա» սերվիսը «Մայքրոսոֆթ» ընկերությանը պետք է վճարի 2.422.536 դրամի չափով փոխհատուցում: «Բրաբիոն Ֆլորա» սերվիսն ընդունում է, որ խախտել է «Մայքրոսոֆթի» հեղինակային իրավունքը, սակայն չի ընդունում նման չափով հատուցումը: Իսկ թե ինչպիսի հանգուցալուծում կունենա խնդիրը` կորոշի դատարանը: Դատական նիստը նշանակված է հուլիսի 10-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել