Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը նոր նվեր ունի իր հեռուստադիտողներին: Դե իհարկե նոր սերիալի տեսքով: Սերիալի անվանումը մի քիչ դիստրոֆիկ է հնչում, բայց դե հո դա չէ կարևորը: «Տիգրանի Մոլորակը»… Ավելի լավ անուն չկա՞ր չէ:Ախր այս անունը հակասում է հայկական կինոմատոգրաֆիայի համար առաջին սկզբունքին՝ մեր սերիալների վերնագրերը պետք է հակասական լինեն՝ Դժբախտ երջանկություն, չհատվող խաչմերուկներ, անիմաստ իմաստալիցը… մի խոսքով: Գուցե սխալ է միայն անունից խարանել սերիալը որպես «վատ», կամ չգիտեմ էլ ինչ… համամիտ եմ, բայց անոնսը մեղմ ասած չի ոգևորում ինձ: Սրտումս անհանգստություն կա, որ սա հերթական հոգեկան շեղումներով, ծանր, լացով ու ոռնոցներով լի հայկական ավանդական սերիալ է լինելու, որտեղ իրար անընդհանտ չռփելու են, լացացնելու ու ստորացնելու: Ինչևէ հուլիսի երկուսին հստակ կիմանանք թե ով է Տիգրանը և ինչ ասել է նրա մոլորակ: Այժմ առաջարկում եմ դիտել անոնսը: