Բավական էր հետևել ԱԺ փետրվարի 3-ի նիստին, որտեղ Դավիթ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց մտահոգություն, որին էլ իր հերթին համաձայնեց աշխատանքի և սոցապ նախարարը, միաժամանակ հայտնելով, որ ՍԴ անդամների և դատավորների թոշակների հարցը միասնական է լուծվելու։ Այս քննարկումից բոլորին էր պարզ, որ ԱԺ-ն ու կառավարությունը հրաշալի պատկերացնում են խնդիրը և կլուծեն։ Այս պայմաններում որոշ խմբերի կողմից տեղեկություն տարածելը, թե իբր իրենք դիմում են ԵԽ կամ այլ մարմիններ, սոսկ ցածր կշիռով տեխնոլոգիայի կիրառում է, որի տակ կարող է թաքնված լինել սեփական անկարողությունն այլ մարդու վզին փաթաթելը։ Այլ մարդու, ով ավելի քան ամուր է և հրաշալի գիտե այն, ինչ պետք է անել, որն էլ անում է՝ անկախ որևէ տեխնոլոգիայի կիրառողի կամքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել