«Հայաստանակենտրոնությունը» դեռ շատ ջուր կքաշի: Ու պատճառը, իմ կարծիքով, էս բառի ոչ տեղին օգտագործումն է: Այն մի տեսակ իր մեջ կարծես ունենա էգոցենտրիկ բառի բացասական էներգիան և ասոցացվի հարցեր լուծելու էգոցենտրիկ, ձախող մեթոդաբանության հետ: Ոմանց մոտ այն նույնականացվեց գավառականության հետ քանի, որ գավառամիտի համար աշխարհի կենտրոնը ինքն է և իր քթից էն կողմ ոչ մի բան չի տեսնում ու չի հասկանում, որ կողքի գեղի խոզի ժանտախտը կարող է իր մոտ էլ հասնի: Առաջին անգամ այս բառին քաղաքական ենթատեքստով հանդիպեցի Դաշնակցության 90-ականների ծրագրերի մեջ, երբ այդ կառույցը հայտարարեց իր Հայասատանակենտրոն ռազմավարության մասին: Այսինքն, որ իր գործունեության հիմնական ասպարեզը լինելու է Հայաստանը և կազմակերպական կենտրոնը այսինքն ՀՅԴ Բյուրո լինելու է Հայաստանում: Այս առումով Հայաստանակենտրոն բառի օգտագործումը տեղին էր: Հետո այս բառի քաղաքական ենթատեքստով օգտագործումը հանդիպեցի Նախախորհրդարանի մոտ, որի ռազմավարական փաստաթղթի մեջ ասվում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի «Հայաստանակենտրոն»: Ասել կուզեր. թե Հայաստանը պետք է սպասարկի իր շահերը: Ինքնին հասկանալի աքսիոմա: Չինաստանը հո չի ասում՝ իմ արտաքին քաղաքականությունը Չինաստանակենտրոն է: Սերժն էլ է ասում, որ իր արտաքին քաղաքականությունը Հայաստանակենտրոն է և ՄՄ մտնելով սպասարկում է Հայասատանի շահերը: Հետո Լևոն Տեր-Պետրոսյանը օգտագործեց այս բառը գրեթե նույն կոնտեքստով: Հետո Հրանտը իր հոդվածի մեջ: Հիմա ես ոչ նախախորհրդարանի, ոչ Լևոնի և ոչ էլ Հրանտի բովանդակային ասելիքն եմ քննարկում այլ ասում եմ, որ ավելի տեղին բառը նվազ տարընթերցումների առիթ կտար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203059131021655?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել