Սոչիում մեկնարկել է ձմեռային օլիմպիադան՝ հիսուն միլիարդանոց այս միջոցառումն, որն իսկական PR ակցիա է Ռուսաստանի ավտորիտար առաջնորդ Վլադիմիր Պուտինի համար, ով օլիմպիական մայրաքաղաքում՝ իրար գլխի է հավաքել աշխարհի տարբեր երկրների մոտ հիսուն առաջնորդների։
Օլիմպիադայի ստվերում ՝ քաղաքականությունն է, սակայն միլիոնավոր մարդկանց հետաքրքրում են սպորտը, մարզական սխրանքն ու ռեկորդները։
Հայաստանում՝ ձմեռային մարզաձևերը պոպուլյար չեն, մարզական առումով՝ Սոչիից սպասելիքներ չունենք։
Սոչիի Օլիմիադային Հայաստանը ներկայացնելու են Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երեքն էլ՝ դահուկավազք) եւ Արման Սերեբրակյանը (լեռնադահուկ):
Նրանց մաղթենք, որ հնարավորինս հեռու լիեն վերջին հորիզոնականներից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել