Արցախցի  երիտասարդների նամակը Կասպշիկին. Պետք է ջանք ու եռանդ չխնայեք համանախագահներին իրականությունը  ներկայացնելու համարPanorama.am-ը գրում է.

Արցախի մի շարք երիտասարդական կազմակերպություններ նամակով դիմել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Նամակի բովանդակությունը հետևյալն է.

«Մենք՝  Արցախի երիտասարդներս, գտնում ենք, որ վերջին շրջանում տեղի ունեցող ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ընդհարումները, որն ուղղակի արդյունք է Ադրբեջանի կողմից հրահրման, և որի արդյունքում թափվել է անմեղ արյուն, և Ադրբեջանի նման պահվածքը, մեր համոզմամբ, ուղղակի հետևանք է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դրսևորած ոչ համարժեք գնահատականի:

Առ այդ, պահանջում ենք,որ սահմանային գծում տեղի ունեցող որևէ միջադեպ ենթարկվի անկախ հետաքննության և պատասխանատու կողմը կրի համախատասխան պատիժ:

Ի դեպ, այս պահանջը մեր տեղեկությամբ, բազմիցս հնչել է թե հայկական կողմի , և թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որին անհիմն և անհեթեթ պատճառներով միշտ ընդդիմացել է Ադրբեջանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել