Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի տուրիստական ֆիրման ձմեռային 22-րդ Օլիմպիական և 11-րդ Պարալիմպիկ խաղերի անցկացման շրջանում Սոչի այցելելու ուղեգիր է ձևակերպել հոլիվուդյան զույգի՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Սոչի մեկնելու տուրիստական ուղեգիր են ձևակերպել և օլիմպիական մայրաքաղաքում կմնան մի քանի օր»,- գործակալությանը փետրվարի 7-ին հաղորդել է Սոչիի տուրիստական ֆիրմայի մի աղբյուր:

Զրուցակիցը նշել է, որ արտասահմանյան աստղային զույգը մասնավոր ուղևորություն է կատարում Ռուսաստան:

«Հոլիվուդյան աստղերն այսօր Մոսկվայից կժամանեն Սոչի»,-ընդգծել է զրուցակիցը՝ հրաժարվելով հայտնել թռիչքի ժամանակը: «Մենք պայմանագիր ենք ստորագրել այս տեղեկատվությունը չտարածելու մասին»,-նշել է տուրիստական ֆիրմայի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել