Անջելինա Ջոլիի առողջությունը մտահոգում է Բրեդ ՓիթինLife.panorama.am-ը գրում է.

38-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին դադարել է բնականոն սնվել: Բրեդ Փիթը անհանգստացած է նրա առողջությամբ: Չնայած նրան, որ դերասանուհին այժմ  նկարահանում է «Անկոտրումը» ֆիլմը, այնուամենայնիվ,  Ջոլին  մտահոգիչ տեսք ունի:

«Անջելինան միշտ եղել է լոբու և հացահատիկների մեծ սիրահար, սակայն այժմ նրա «մանիան»  անցնում է բոլոր սահմանները: Նա սննդի համար օգտագործում է բացառապես հաճարից, հնդկացորենից, կորեկից պատրաստված ուտեստներ: Ջոլին կարծես թութակ լինի: Փիթը փորձում է ազդել կնոջ վրա, սակայն Ջոլին արդեն զանգահարել է իր ֆիտնես մարզիչին և ավելացրել մարզումների ժամանակացույցը»- հաղորդել է Ջոլիի մտերիմ ընկերներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել