Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին ` «Չայնիի ոլորաններում», բախվել են Mercedes մակնիշի 87 RR 707 համարանիշ, «Սպայկա» ընկերության պատկանող բեռնատար մակնիշի և Forester մակնիշի 24 ՍՕ 866 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին հիվանդանոց: Ավտոմեքենաների բախումից հետո բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին` կոտրելով մի զգալի հատված:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել