Արտասովոր ու սկանդալային, բայց միևնույն ժամանակ տաղանդավոր և արտիստիկ երգչուհի Շպռօտը կարողացել և այսօր էլ կարողանում է իր համարձակության, հումորի և  երաժշտական ունակությունների շնորհիվ աչքի ընկնել: Ցավոք սրտի, այս երգչուհուն էլ բաժին հասավ արտագաղթը՝ մեկնեց ԱՄՆ, շատ դժվարությունների հանդիպեց, բայց չնահանջեց :

ArmStar.am-ը զրուցել է երգչուհու հետ, պարզել ԱՄՆ-ում անցկացրած տարիների  դժվարությունների, երաժշտական դադարի, սպասվող տեսահոլովակների և անձնական կյանքի մանրամասները:

Շպռօտ,  երկրից հեռանալդ շատ արագ և անսպասելի եղավ, որևէ բան պետք է պատահած լիներ, որ երգչուհին այդքան արագ  հեռանար երկիրից. ինչը՞ ստիպեց քեզ լքելը հայրենիքը:

Հայաստանից հեռացա, քանի որ ուզում էի միջավայրս թարմացնել, նոր արկածներ փնտրել, մի փոքր էլ միայնակ մնալ:

Բազմիցս նշել ես, որ շատ դժվարությունների  ես հանդիպել Ամն-ում, հատկապես աշխատանքի ժամանակ. արածդ ո՞ր աշխատանքը կամ դեպքը երբեք չես մոռանա:

Շատ դժվարություններ են եղել՝ թե էմոցիոնալ և թե ֆիզիկապես: Կարոտ, միայնություն, դժվար ֆիզիկական աշխատանք: Օրինակ, հիվանդ պապիկ խնամելը:

Եթե  ունենայիր մի հնարավորություն, ինչը՞ կփոխեիր կյանքումդ:

Ոչինչ չեմ փոխի, քանի որ, ինչ պատահում է կյանքում այսօր՝ իմ օրը, ժամը և րոպեները, պետք է գնահատեմ :

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել