Ես իհարկե չէի անդրադառնա այս հրապարակմանը, բայց ձեր բազմաթիվ նամակները ստիպեցին ինձ գրել: Դուք, իմ սիրելի հանդիսատես, հաճախ եք ինձ հարցնում, թե ինչու ես չեմ պատասխանում իմ հասցեին հնչած մեղադրանքներին, հերյուրանքներին, հիմնականում անտեղի քննադատություն-վիրավորանքներին պրոֆեսիոնալ քննադատությանը ես կողմնակից եմ ):Դուք հարցնում եք ինձ, թե ինչու ես չեմ "փակում" իմ յութուբյան ալիքի մեկնաբանությունների համար նախատեսված տեղը կամ ինչու չեմ խմբագրում դրանք և թողնում միայն ինձ գովերգող մեկնաբանությունները:
Իհարկե շաատ շնորհակալ եմ ձեր անհանգստության, աջակցությունների ,առաջարկների կամ պարզապես բարի խոսքերի համար, բայց հավատացեք ես բնավ ցանկություն չունեմ այս մարդկանց որևէ բան բացատրել:Ցավալի է միայն, որ անանուն գրողը , որը իրեն "լրագրող " է համարում ,շողք է գցում նաև լրագրողի մասնագիտության վրա, ինչի արդյունքում շատ լրագրողներ այսօր նույնացվում են այսպիսի բլոգերալրագրողանման երևույթների հետ:
Անդրադառնալով բուն հարցին`ես չեմ պահանջելու, որ հանեն վիրավորական հոդվածները, չեմ պատասխանելու նման մարդկանց , քանի որ եթե նրանք ունեն նման բաներ գրելու անհագ ցանկություն, եթե դա նրանց բավականություն է պարգևում, եթե նրանք գեթ մի ակնթարթ երջանիկ են լինում, ես միայն ուրախ եմ նրանց համար ու ուզում եմ որ Դուք էլ ներողամտորեն վերաբերվեք նրանց, որովհետև միայն այն դեպքում, երբ նրանք գրեն, գրեն ու գրեն, միգուցե հագենան ու սկսեն զբաղվել մեկ այլ գործով, որը և նրանց, և մարդկանց ավելի երջանիկ լինելու հնարավորություն կտա: :))))
Շնորհակալություն ձեզ, որ բոլոր նման դեպքերում չեք զլանում և հղում եք ինձ ձեր բարի խոսքերը ու նամակները:Սիրում եմ ձեզ`ձեր Լիլիթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել