
2013թ.-ի օգոստոսին տեղի ունեցած կրծքերի մեծացման վիրահատությունից հետո 18-ամյա Լինդա Պերեսը մեկ ժամ մնացել էր կոմայի մեջ: Աղջիկը երկու ամիսների ընթացքում գտնվում էր վեգետատիվ վիճակում, և միայն հոկտեմբերին կյանքի նշաններ ցույց տվեց: Նոյեմբերին Լինդային հիվանդանոցից դուրս գրեցին: Ներկայումս նա գրեթե չի կարողանում շարժվել և միայն մի քանի բառ է ասում: Աղջկա քաշը ծայրահեղ մակարդակի է հասել, և բժիշկները վախենում են, որ 19-ամյա Լինդան չի կարողանա դուրս գալ այդ վիճակից: Աղջկա ծնողները դարձել են նրա 4-ամյա որդու խնամակալները: Լինդան մայրացել է 15 տարեկանում:
«Նա չի կարողանում քայլել և հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, այդ պատճառով էլ արտասվում է»,-ասում է աղջկա մայրը:

Լինդայի հայրը նրան ձեռքերի վրա է տեղափոխում: Ծնողները պատրաստվում են դատական գործընթաց սկսել այն բժշկի դեմ, ով իրականացրել է վիրահատությունը: Բժիշկ Յակոբ Ֆրեյմանը բազմաթիվ վիրահատություններ է կատարել, լավ համբավ ունի և լիցենզավորված պլաստիկ վիրաբույժ է: Նա պնդում է, որ աղջիկը իրեն չի տեղեկացրել, որ տարիներ առաջ ծննդաբերության ժամանակ անզգայացման ժամանակ բարդություններ են առաջացել: Այդ պատճառով վիրահատության ժամանակ աղջկա սիրտը կանգ էր առել և վնասվել էր ուղեղը, ինչի հետևանքով նա հայտնվել էր կոմայի մեջ:



