Replik.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը խորթ եղբոր հետ: Այս հանդիպումն առաջինն էր վերջին 20 տարվա ընթացքում: Ինչպես նշում է բրիտանական The Independent-ը, հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականին, սակայն դրա մասին սկսել են խոսել միայն հիմա, քանի որ տեսանյութը և լուսանկարները միայն հիմա են հայտնվել: Նշենք, որ Բարաք Օբաման և Մարկ Օբամա Նդեսանջոն նույն հայրն ունեն սակայն լույս աշխարհ են եկել տարբեր մայրերից: Օբամաների հայրը բաժանվել է Բարաք Օբամայի մայրիկից այն ժամանակ, եր Բարաքը դեռ 2 տարեկան էր և ամուսնացել է Մարկի մայրիկի հետ:
Եղբայրներն առաջին անգամ հանդիպել են 1988 թվականի Քենիայում, իսկ ինչ վերաբերում է այս հանդիպմանը, ապա Մարկը, խոսելով դրա մասին, ասել է,-«Դա հիանալի էր, մենք գրկախառնվեցինք, ժպտում էինք, այդ պահին մենք եղբայրներ էինք»: