Esem.am-ը գրում է.
Այսօր «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մերի Մնջոյանը տոնում է իր տարեդարձը: Երգչուհին դարձել է տասնինը տարեկան: Երգչուհին նվերներ ու անակնկալներ ստացել է կեսգիշերից սկսած: «Բազմաթիվ նվերներ եմ ստացել իմ ընկերներից, բայց օրս դեռ առջևում է, հուսամ դեռ էլի լավ նվերներ կստանամ, -ESem.am-ին ասաց երգչուհին և հավելեց, որ իր ծննդյան օրն անցկացնում է աշխատանքային միջավայրում: -Ինձ համար ամենամեծ նվերն այն է, որ այսօր նկարահանման եմ և շրջապատված եմ իմ սիրելի գործընկերներով»:

Այսօր երեկոյան Մերին կշարունակի իր ծնունդը նշել ընկերների և հորաքրոջ հետ` տանը: Երգչուհու հյուրերի շարքում հայտնի անուններ չկան: «Սոնան ինձ խոստացել է, որ 20-ամյակս պետք է անմոռանալի տոնեմ, այդ ժամանակ էլ կհրավիրեմ, բոլոր այն հայտնիներին, ում հետ մտերիմ եմ,- ասաց Մերին` նշելով, որ այսօր ծնողներն էլ իր կողքին չեն: -Քանի որ, Երևանում գործեր ունեմ, այսօր չկարողացա մեկնել Գյումրի, որպեսզի ծնողներիս հետ նշեմ օրս, փոխարենը` շաբաթ օրը կմիանամ նրանց»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ