8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Օլիմպիական խաղերին նախորդող ժամանակաշրջանում հազարավոր լուսանկարներ են «հորդում» Սոչիից: Այդ լուսանկարները, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չեն. կիսակառույց շինություններ, աղբակույտեր և անմխիթար սանիտարահիգիենիկ պայմաններ: Սակայն մի՛ հավատացեք ձեր տեսած բոլոր լուսանկարներին: Ինչպես և սոցիալական մեդիայում հայտնվող շատ բաներ, այդ լուսանկարներից շատերը ևս բնավ էլ այն չեն, ինչ ներկայացվում են: Դրանց միջոցով արևմտյան լրատվամիջոցները պարզապես ձգտում են խեղաթյուրել իրականությունը և ապատեղեկատվություն տարածել:   

 1  Սա իրո՞ք զուգարան է Սոչիում:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Առաջին հայացքից այս լուսանկարը, որում պատկերված է պատից այն կողմ մնացած զուգարանի մի մասը, ծիծաղելի շինարարական սխալ է: Սակայն այս լուսանկարը Սոչիից չէ: Այս լուսանկարը նկարվել է առնվազն 6 ամիս առաջ (կամ գուցե շատ ավելի վաղ): Այնքան էլ պարզ չէ, թե ինչ է պատկերված նկարում: Սա արվեստի նախագի՞ծ է: Իսկ գուցե պարզապես ինչ-որ այլ մշակույթում նման ճարտարապետական լուծումներն ընդունված են, թեպետ դրանք հասու չեն մեր ընկալմանը: Միայն մի բան կարող ենք հստակորեն փաստել. այս լուսանկարը առնվազն մի քանի ամսով նախորդում է Սոչիի օլիմպիական խաղերին:  

 2  Մի՞թե ճաշացանկում իսկապես գրված է «պաղպաղակ հետույքում»:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Այո, ճաշացանկում իրոք գրված է «ice cream in the ass» (թարգմանաբար՝ պաղպաղակ հետույքում), սակայն լուսանկարը արվել է առնվազն 2012 թ.-ին: Դեռ ավելին, այն հազիվ թե Սոչիում նկարված լուսանկար լինի: «Ass» (հետույք) բառն օգտագործվել է ճաշացանկում որպես «assortment» (ասորտիմենտ/տեսականի) բառի կրճատ տարբերակ: Ինտերնետում տարածվել են նաև այնպիսի ճաշացանկերիի նկարներ, որոնցում գրված է «lemonade in the ass» (լիմոնադ հետույքում), «cake in the ass» (տորթ հետույքում) և այլն: Սակայն հարցն այն  չէ, որ մարդիկ չեն կարողացել պատշաճ կերպով անգլերեն թարգմանել ճաշացանկի ուտեստները, նրանք պարզապես կրճատել են պաղպաղակի ասորտիմենտ արտահայտությունը և գրել «պաղպաղակի աս.»: Առաջ անցանք:

 3  Այս շագանակագույն ջուրը Սոչիի՞ ծորակից է գալիս:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Որոշ լրագրողներ հայտնել են, որ Սոչիի որոշ հյուրանոցներում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, և այնտեղի ջուրը խմելու համար պիտանի չէ: Այնուամենայնիվ, այս լուսանկարը Ռուսաստանից չէ: Լուսանկարը նկարվել է ոչ ուշ, քան 2012 թ.-ի ապրիլին: Այն օգտագործվել է ցույց տալու համար, որ Ուկրաինայի ծորակի ջուրը ցածրորակ է:  

 4  Այս տարօրինակ զուգարանը Սոչիո՞ւմ է գտնվում:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Ասում են, իբրև թե այս լուսանկարը Սոչիից է: Այնուամենայնիվ, ոչ մի վկայություն չկա այն մասին, որ այս լուսանկարը որևէ կապ ունի օլիմպիական խաղերի կամ Սոչիի հետ: Այն լայն տարածում գտավ մի շարք հումորային կայքերում՝ 2013 թ.-ի դեկտեմբեր ամսին:

 5  Հանկարծակի հրետակոծության այս նշանը որևէ կապ ունի՞ Սոչիի օլիմպիական խաղերի հետ:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Պարզ չէ, թե որտեղ է դրված այս նշանը, սակայն հստակ է, որ այն ոչ մի կապ չունի Սոչիի օլիմպիական խաղերի հետ: Անվտանգության հարցը խիստ է դրված Սոչիում, սակայն ոչ այնքան խիստ, որ համապատասխան մարմինները հանկարծակի հրետակոծության մասին նախազգուշական նշանները տեղադրեն: «Հանկարծակի հրետակոծություն» գրությամբ նշաններ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր ռազմաբազաների մոտ: Դրանք զգուշացնում են մարդկանց, ովքեր այդ վայրերում կարող են հանկարծակի կրակոցներ լսել, որ նրանք վտանգի մեջ չեն:   

 6  Արդյո՞ք սա օլիմպիական խաղերի մարզիկների համար նախատեսված զուգարան է:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Ոչ, սա Սոչիի ձմեռային օլիմպիադայի մարզիկների համար նախատեսված հասարակական զուգարան չէ, չնայած, որ այս զուգարանը գտնվում է Ռուսաստանում՝ Կազանի Դաշնային համալսարանում: Բազում կատակասերներ ինտերնետում մուտքագրում էին, ասենք, «զուգարաններ, Ռուսաստան» բառերը և որոնման արդյունքում այսպիսի լուսանկարներ էին երևում: Հետագայում նրանք համացանցում նորից տեղադրում էին այդ լուսանկարները և այնպես ներկայացնում, ասես դրանք Սոչիի օլիմիպիական խաղերի համար նախատեսված նոր շինությունների զուգարաններն են:

 7  Ի՞նչ կապ ունի այս նշանը Սոչիի օլիմպիական խաղերի հետ:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Ոչ մի: Սա վերջերս նկարված լուսանկար չէ: Ըստ Reuters-ի՝ այն առնվազն մեկ տարի առաջ է նկարվել: Որոշ մարդիկ կապում են այս լուսանկարը Սոչիի օլիմպիական խաղերի հետ, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծեն, որ Սոչին մատնված է չքավորության և պատրաստ չէ օլիմպիական խաղերի անցկացման համար: Գուցե Սոչին իսկապես պատրաստ չէ օլիմպիադայի, սակայն կասկած անգամ չկա, որ Սոչիում օլիմպիական խաղերի այցելուներին այս նշանով չեն ողջունում:   

 8  Սրանք իսկապես Սոչիի իշխանությունների հրամանով սպանված թափառական շների դիակնե՞ր են:

8 Viral Sochi Olympics Photos That Are Total Lies

Մենք դիտավորյալ ծածկել ենք նկարը, քանի որ այն սարսափելի է: Նկարում պատկերված է թափառական շների դիակների կույտ: Ասում են, իբրև շներին սպանել են Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այո, թափառական շներին հաճախ սպանում են, սակայն այս լուսանկարը, որ լայնորեն տարածված է Facebook-ում և Twitter-ում, Սոչիից չէ: Այս լուսանկարը նկարվել է Ուկրաինայում, 2012 թ.-ին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել