Armnewstv.am-ը գրում է.
Առաջին անգամ, դեմ առ դեմ ու ապացույցների հաստափոր տրցակով: Մագիլի քարանձավը վարձակալել ցանկացող ընկերության ներկայացուցիչը պատրաստ է խոսել լրագրողների հետ:
Հենց նա է` ռեստորանի տերը կամ պետության կողմից նշանակված հսկիչը` Վարդգես Կարախանյանը: Միայն նա է իր բանալիով բացում կամ փակում քարանձավի դռները:
Քարանձավագետն ու աշխարհագրագետը բերել են իրեղեն ապացույցներ` պետականորեն հսկվող քարանձավն ամենեւին էլ կուսական չէ, որովհետև հասանելի է բոլորի համար: Զբոսաշրջային տուրերը արժեն ընդամենը 4-5 հազար դրամով:
Արմնյուզ հեռուստաընկերության անհանգստությունը, թե զբոսաշրջիկները կարող են խանգարել քարանձավում բնակվող չղջիկներին, մագիլի ապագա սեփականատերերը ընդունում են ու մտածել են դրանից խուսափելու միջոցները: Քարանձավը բոլորի համար պետք է հասանելի լինի միայն ապրիլից մինչեւ նոյեմբեր ընկած հատվածը, երբ չղջիկներն արթուն են:
Արմնյուզի անհանգստության մյուս առիթը քարանձավում դեռ չուսումնասիրված պատմամշակութային ու հնագիտական հարուստ շերտն է: Հնագետները դեռ չեն ուսումնասիրել, բայց զբոսաշրջիկները կամ գուցե հսկիչները այն արդեն վնասել են:
Արդեն իսկ վտանգված պատմամշակութային եղած շերտը «Ինկար» ընկերությունը նույնպես խոստանում է պահպանել: Բետոնապատում չանել, զբոսաշրջիկների համար ընտրել ավելի անվտանգ մուտքեր ու ելքել:
Մագիլի ապագա վարձակալները բերել են նաեւ քարանձավագետների հրատարակած գիրքը` պետականորեն պահպանվող 60 քարանձավներից միայն 7-ն է պահպանվել: Մնացածն ավերակներ են հիշեցնում: Իրենց խոստումը մեկն է ` կպահպանեն, եթե թույլ տան տնօրինել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



