Tert.am-ը գրում է.
Իրանցի գյուտարարների ստեղծած օրգանական նոր նյութը՝ «Ալքազոթ փլաս», որը փոխարինում է քիմիական պարարտանյութերին, կիրառվելու է Հայաստանում և նպաստելու է գյուղատնտեսության զարգացմանը, այս մասին այսօր «Ալքազոթ փլաս»–ը ներկայացնելիս ասաց Հայաստանում այդ նյութի արտադրությամբ զբաղվող «Արմեն Բիոթեք» ՍՊԸ տնօրեն Սիամաք Ալիզադեհը:
Գյուտի հեղինակները խոստանում են դրա միջոցով ստանալ մշակաբույսերի ավելի մեծ արդյունք՝ քիմիական պարարտանյութերից մոտ 40%-50% ավելի էժան գներով:
«Արմեն Բիոթեք» ՍՊԸ–ը մոտ 15 տարի Իրանում զբաղվում է պարարտանյութերի արտադրությամբ, և ուսումնասիրելով համաշխարհային շուկան՝ իրենք հարմարավետ են գտել Հայաստանում կազմակերպել այդ արտադրությունը: Այդ պատճառով էլ անցած տարվա ամռանն իրենց ընկերությունը գրանցել են Հայաստանում:
«Մենք արդեն Աբովյանում արտադրություն ենք կազմակերպել, մեր արտադրությամբ կկարողանանք ինչ-որ տնտեսական օգուտներ բերել Հայաստանին»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



