Ահա և կիսաեզրափակիչ: ԵՎՐՈ 2012-ի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը Իսպանիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների միջև է: Հաղթող հավաքականը դուրս է գալիս ԵՎՐՈ-ի եզրափակիչ, որտեղ այս թիմերից մեկը կունենա նվազագույնը երկրորդ տեղը: Իհարկե և´ Պորտուգալիայի, և´ Իսպանիայի հավաքականների համար իսկական ձախողում կլինի այս մրցաշարում երկրորդ տեղ զբաղեցնելը:
Եվ այսպես Իսպանիայի հավաքականը` աշխարհի և եվրոպայի գործող չեմպիոնը, հանդիպում է մի թիմի հետ, որի նվաճած տիտղոսները մեղմ ասած զիջում են իրենց մրցակիցներինին. պորտուգալացիներին ընդամենը մեկ անգամ է հաջողվել մտնել եզրափակիչ` ԵՎՐՈ 2004-ին, բայց այդ անգամ էլ չեմպիոնական տիտղոսից նրանց զրկեց Հունաստանի հավաքականը: Իսկ այս անգամ պորտուգալացիները կյանքի և մահու պայքար են մղելու հաղթանակի հասնելու համար:
Իսպանիայի հավաքականը այս խաղից առաջ կարելի ա ասել, ոչ մի կորուստ չունի: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը լավագույնն է իր դիրքում. Կասիլասը լավագույն դարպասապահն է, Պիկեն, Ռամոսն, Ալբելոան, Ալբան թերևս ԵՎՐՈ-ի եթե ոչ լավագույն, ապա լավագույն պաշտպանական գծերից մեկն են, իսկ արդեն կիսապաշտպանական գծի մասին դատողություններ անելն ավելորդ է` Ինյեստա, Չավի, Բուսկետս, Ալոնսո, Սիլվա, այսպիսի կիսապաշտպանական գիծ կերազեր ունենալ աշխահի ցանկացած հավաքական, իսկ հարձակման գիծ Դել Բոսկեին անգամ անհրժեշտ էլ չէ, նրա գծած թիմում չկա այդ դիրքի անհրաժեշտությունը: Իհարկե այս դիրքում այնուամենայնիվ խաղում է Սեսկ Ֆաբրեգասը, բայց նրան իսկապես չի կարելի համարել առաջ քաշված հարձակվող:
Իսկ Պորտուգալիայի հավաքականը այս խաղին ինչպես բազմաթիվ վերլուծաբաններ են նշում կձգտի խաղալ հակագրոհների մարտավարությամբ, իհարկե այլ կերպ հնարավոր էլ չէ խաղալ Իսպանիայի հետ: Բայց ինչպես պորտուգալացիների գլխավոր մարզիչ Բենտուն է ցանկություն հայտնել` իրենք ձգտելու են խաղալ առաջին համարով և գնդակ պահել, չգիտեմ որքանով կստացվի նրանց մոտ անել դա, բայց սա միայն գովելի հանգամանք է, այսինքն պորտուգալացիները չեն փորձելու պաշտպանվել ու միայն պաշտպանվել:
Թեժ ֆուտբոլային երեկո է այսօր մեզ ստացվում... հուսանք ԵՎՐՈ 2012-ը զարդարող այս հզորագույն դիմակայությունը մեզ միայն մեծ բավականություն կպատճառի:
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2012/06/2012_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել