Tert.am-ը գրում է.
Հայաստանը ներկայումս գտնվում է խիստ դինամիկ վիճակում, թեև թվում է՝ ոչինչ չի փոխվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ընդգծելով, թե մինչև մայիս՝ մինչև Հայաստանի Մաքսային միությանը անդամակցությունը, երկրում հեղափոխական մթնոլորտը խորանալու է:
«Երկիրը շատ բարդ վիճակում է գտնվում և փոքրիկ սխալը կարող է շեղել մեզ արահետից ու բերել աղետալի վիճակի: Հսկայական է Արևմուտքի գործոնը Հայաստանի վրա, որի վրա ազդում են նաև Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»,– ասաց նա:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Ուկրաինան և Հայաստանը տրամաբանության մեջ նույն վիճակում են, թեև տարբերություններ թեթև կան: Նրա խոսքով՝ երկու երկրներում էլ «իշխանությունը զբաղված է կողոպուտով» ինչի հետևանքով այդ իշխանությունների նկատմամբ ժողովուրդը ատելությամբ է լցված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



