Իմ ընկերներից ոմանք ինձ ուղղակի «սպանում» են: Երբ սնոուդենախառը ամբողջ աշխարհը սկսեց խոսել էն մասին, որ ամերիկացիները գաղտնալսում են բոլորին՝ հավաքարարից սկսած, էս մարդկանց ձեն-ծպտունը դուրս չեկավ: Դե հա, ի՞նչ ա պատահել: Պադումայեշ: Լսում են, ուրեմն պետք ա: Իսկ, ա՛յ, հենց պարզ դարձավ, որ ամերիկացիներին էլ գաղտնալսող կա (ռուսները, չինացիները, պարսիկները, էական չի) «մե խինդ, մե ուրախություն» սկսվեց՝ էլ ասելու չի: Ո՞նց կարելի ա գաղտնալսել ու հետո էլ հրապարակել ամերիկյան պաշտոնյաների էն խոսակցությունները, որոնց ընթացքում որոշվում ա, թե Ուկրաինայում ով ի՞նչ պաշտոն պիտի զբաղեցնի: Ինչպես կասեր Արմնյուզի էն քաչալ ձաձան՝ «բա ամոթ չի՞, անհարմար չեք զգու՞մ»: Մենակ մնում ա ճշտել՝ էդ ինչի՞ ա սրան-նրան կողպեքի անցքից հետևելն ամերիկացիների համար ադաթ, իսկ մնացածների համար՝ բեդաթ: Բա եղա՞վ: ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/762099947147435?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել