Tert.am-ը գրում է.
«Գազպրոմի» նկատմամբ կուտակած 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքի գոյացման, դրա հանգամանքների ուսումնասիրության համարժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանըքաղաքական մեծամասնության արձագանքը լռությունն էր: Բայց դա աղմկոտ լռություն էր: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Այդ աղմուկը կա նաև հասարակության մեջ, որը համակ ուշադրությամբ հետևում է այս քննարկումներին»,- հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը և ավելացրեց, որ այն հիմնական հարցերը, որոնք ուզում էին ճշտել այդ նախագծով, ցավոք սրտի, որևէ պատասխան չստացան:
«Մեծամասնությունը չմասնակցեց քննարկումներին, բայց իրենք խոսում էին այն մասին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից իրենց հարցերի պատասխանները ստացել էին»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը և հավելեց, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ինքը խորհրդարանում հայտարարեց, որ իրենք չէ, որ նման պատասխաններ պետք է տային:
«Պատասխաններ չստացանք նաև, թե ինչու են խախտել Սահմանադրության 76 կամ 81 հոդվածը, որը հստակ ասում է, որ որևէ պայմանագիր , որը կնքվում է ՀՀ նախագահի կողմից պետք է ԱԺ ներկայացվի և միայն վավերացումից հետո պայմանագիրը մտնի ուժի մեջ, բայց գազի սակագինը թանկացել էր Հայաստանում, իսկ մենք որևէ պայմանագիր չէինք վավերացրել: Դա հակասահմանադրական է, հակապետական»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Նա հավելեց, որ դրանով խախտվել են նաև «Պետական բյուջեի մասին», «Պետական պարտքի մասին օրենքները», ինչը, նրա խոսքով, աննախադեպ է։ Նախկինում էլի եղել էին կեղծիքներ, սակայն դրանց ժամանակ գոնե մեծամասնությունը ձևական առումով ինչ-որ ձևեր գտել էր:«Բյուլետեններ են կեղծվել, կեղծիքներ են եղել, բայց նման բան չի եղել»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Գազային հանձնաժողով վերստեղծելու ԱԺ նախագահի առաջարկը, այն բանից հետո, երբ մեծամասնությունն իր քվեարկությամբ մերժեց, ըստ Ռուբիկ Հակոբյանի, նշանակում է քմահաճություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



