Lragir.am-ը գրում է.
ՕԵԿ-ը որոշել է ՌԴ-ում այս տարվա հունվարից գործող նոր օրենքի վերաբերյալ վաղը քննարկումներ կազմակերպել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ մտահոգիչ է այն, որ նոր օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ազատ տեղաշարժից զրկվում են:
Նա նշեց, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդեն գրություն է ուղարկել Ռուսաստան՝ խնդրելով մինչև Մաքսային միությանը վերջնական միանալը Հայաստանի մասով որևէ փոփոխություն լինի:
«Պարոն Արթուր Բաղդասարյանն արդեն համապատասխան գրություն է ուղղել իր ռուս գորժընկերոջը՝ Պատրուշևին, որ ՀՀ քաղաքացիների համար լրացուցիչ քննութան առարկա դառնա այս երեք ամիս ժամանակահատվածի վերանայման հարցը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:



