Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ներողություն է խնդրել Եվրամիության հասցեին կոպիտ արտահայտությունների համար, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիի խոսքով, Նուլանդն անձամբ ներողություն է խնդրել իր գործընկերներից:

Խոսքը «Fuck the EU» արտահայտության մասին է, որը հրապարaկվել է Յութուբում փետրվարի 4-ին: Ձայնագրությունում զրուցում են 2 հոգի, որոնցից մեկը Նուլանդն է, իսկ մյուսը Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը: Ձայնագրությունում լսվում է, որ Նուլանդը բացատրում է Պայետին, որ ստացել է ՄԱԿ աջակցությունը, որպեսզի «դաս տա Եվրամիությանը»: Նուլանդի և Պայետի զրույցն Ուկրաինայի քաղաքական դրության մասին է:

Նուլանդն ասում է նաև, որ ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն չպետք է մտնի կառավարություն: Նրա կարծիքով, պետական պաշտոնի համար ավելի հարմար է Արսենի Յացենյուկի թեկնածությունը: Նուլանդը, թերևս, նկատի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկն ընդդիմությանը նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել