Lragir.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոմե արձանն արդեն տեղադրվել է Հռոմի թանգարանում: Այս անգամ էլ Ֆրանցիսկոսի արձանն են քանդակել շոկոլադից: Պապին նվիրել են իր շոկոլադե կրկնօրինակը՝ պատրաստված իրական չափերով:

Քանդակը նրան նվիրել են Սուրբ Պետրոսի հրապարակում: Բացի այդ, արձանը պատրաստած գործարանի ղեկավարությունը պապին կես տոննա շոկոլադ է նվիրել: Որպես կանոն, Ֆրանցիսկոսը ստացած նվերները բարեգործական նպատակներով է օգտագործում:

Երեկ Փարիզում աճուրդի ժամանակ վաճառվել է նրա Հարլի Դևիդսոն մոտոցիկլը: Ստացված քառորդ միլիոն եվրոն նույնպես ուղղվելու է բարեգործությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել