Tert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս է հայտնել, որ իր թիմի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կկարողանա մասնակցել փետրվարի 8-ին՝ Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակներում Բրեմենի «Վերդերի» հետ կայանալիք տնային մրցավեճին:
Հույն ֆուտբոլիստը, հիշեցնենք, մկանային խնդիրներ ուներ, ինչի առիթով Կլոպն ասել է. «Նա հարված է ստացել մկանների հատվածում, բայց ես հույս ունեմ, որ կկարողանա դուրս գալ խաղադաշտ»:
Հիշեցնենք նաև, որ «Բորուսիան» ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է «երաժիշտների» դեմ թիմի հավանական մեկնարկային կազմն, ըստ որի՝ տանտերերից խաղն առաջին րոպեներից սկսելու են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ինչպես նաև Պապաստատոպուլոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/02/07/klopp/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



