««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք քրեակատարողական հիմնարկներում լուրջ անցուդարձ է։ ՔԿՀ-ները դատապարտյալների փոխանակման գործընթաց են սկսել։ Խոսքը 10 կամ 15 դատապարտյալի տեղափոխման մասին չէ, այլ 100-ավորների։
Այս օրերին «Սևան» ՔԿՀ-ից մի խումբ դատապարտյալներ են տեղափոխվում «Կոշ» ՔԿՀ, ու չի բացառվում, որ անգամ «Կոշ»-ի դատապարտյալներին պարտադրեն փոխել իրենց կալանավայրը։ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց դատապարտյալների տեղաշարժի մասին լուրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել